Կարիմ Բենզեման այլևս չի հետևում «Ռեալի» սոցիալական էջերին։
Հունիսի սկզբին ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Արքայական» ակումբից և կարիերան կշարունակի Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադ» ակումբի կազմում։
Այդ տեղափոխությունից օրեր անց Կարիմը սկսել է չհետևել «Ռեալի» սոցիալական էջերին, բայց հատկանշական է, որ նա շարունակում է հետևել իր նախկին խաղընկերներից շատերին և նաև Կարլո Անչելոտիին։
Ավելի վաղ «Ռեալը» ևս սկսել էր չհետևել Բենզեմային՝ պահելով այն քաղաքականությունը, որ ակումբի էջը պետք է հետևի միայն ներկայիս կազմի ֆուտբոլիստներին։
Los Merengues, Realmadrid.am