«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մասնակցել է բլից հարցման, որի ընթացքում նշել է իր ամենաբարդ մրցակցին և ամենաուժեղ թիմակցին։
«Ամենաբարդ մրցակիցս եղել է Բերնարդու Սիլվան, որի դեմ նախորդ մրցաշրջանում խաղացել եմ։ Ամենաուժեղ թիմակիցս եղել է Բենզեման։ Նրա հետ խաղացել եմ և՛ «Ռեալի», և՛ հավաքականի կազմում։ Ինչ վերաբերում է այն լեգենդար ֆուտբոլիստին, որի հետ կցանկանայի խաղալ, Զիդանն է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի ֆուտբոլիստ կտար հենց նրա անունը». նշել է Կամավինգան։
Los Merengues, Realmadrid.am