Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային հանդիպում անցկացրեց «Գրանադայի» հետ:
Չնայած նրան, որ խաղի թելն «Արքայական ակումբի» ձեռքում էր, Զիդանի սաները կարողացան բացել խաղի հաշիվը միայն հանդիպման 57-րդ րոպեին, երբ Կազեմիրոն գլխի հարվածով գոլ խփեց:
Երկրորդ կեսում, առաջին կեսի համեմատ, «Ռեալը» շատ ավելի վստահ տեսք ուներ: Խաղավերջում Կարիմ Բենզեման խփեց ընթացիկ մրցաշրջանում իր հերթական գնդակը՝ ձևակերպելով այս խաղի վերջնական հաշիվը՝ 2-0:
Լա լիգա, 15-րդ տուր
Գոլերը՝ Կազեմիրո 57՛, Բենզեմա 90+4՛
Fenomeno, Realmadrid.am