Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի ֆրանսիական «Լիլին» (02.10.2024, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Չեմպիոնների լիգայի այս փուլում մեզ պետք են բոլոր միավորները։ «Լիլը» շատ լավ թիմ է, հիանալի է գործում գնդակով և նրա կազմում կան և երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներ։ Բայց ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք վաղվա խաղին»։
«Սիմեոնեի խոսքե՞րը, ես հարգում եմ նրա կարծիքը, բայց դերբիում տեղի ունեցածը չի կարող տեղի ունենալ ֆուտբոլային խաղադաշտում և անգամ հասարակության մեջ։ Դաժան մարդիկ չպետք է գտնվեն ստադիոնում։ Դա վերաբերվում է բոլոր ակումբների երկրպագուներին՝ այդ թվում «Ռեալի»։ Ֆուտբոլում չպետք է բռնություն տիրի։
Կուրտուայի պահվա՞ծքը, ես չեմ խոսի այդ մասին, անիմաստ է։ Մարդիկ ցանկանում են արդարացումներ փնտրել իրենց երկրպագուների պահվածքի համար»։
«Մբապեն շատ արագ է վերականգնվում։ Երեկ նա մարզվել է անհատապես, իսկ այսօր մարզվելու է ընդհանուր խմբում։ Ակնհայտ է, որ նա ցանկանում է խաղալ, մենք կտեսնենք, թե նա արդյոք պատրաստ է հարյուր տոկոսով։ Չենք ցանկանում ռիսկի ենթարկել Կիլիանի առողջությունը, սակայն եթե ռիսկ չլինի, ապա նա վաղը կընդգրկվի մեկնարկային կազմում»։
«Մենք Կրոսին փոխարինող չենք փնտրում, քանի որ նա անփոխարինելի է։ Պետք է հարմարվենք առանց նրա խաղին»։
«Մոդրիչը շատ որակյալ խաղ ցուցադրեց «Ատլետիկոյի» դեմ։ Ինձ համար Լուկան ամենալավ ֆուտբոլիստն էր դերբիում»։
«Գյուլերը ավելի շատ խաղաժամանակ կստանա այս մրցաշրջանում։ Նա հասկանում է «Ռեալում» իր ներկայիս դերը, նա մեծ ապագա ունի այս ակումբում»։