Նոյեմբերի 11-ին կայանալու է «Ռեալի» ասամբլիայի հերթական նիստը։ Marca-ի փոխանցմամբ, այդ օրը գլխավոր հարցերից մեկը լինելու է թիմի մարզաբազաներից մեկի՝ «Վալդեբեբասի» հնարավոր անվանափոխությունը։ Քվեարկության է դրվելու այն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անունով կոչելը։
Մոտ 1000 սոսյոներ արդեն տևական ժամանակ է, ինչ ծրագրում են նման բան իրագործել, սակայն նախորդ նիստերի ժամանակ Պերեսը կտրականապես դեմ է եղել այդ մտքին։ Այս անգամ կարծես թե մեծամասնությանը հաջողվել է փոխել նախագահի կարծիքը։
Los Merengues, Realmadrid.am