Այսօր կայանալու է ընթացիկ մրցաշրջանի առաջին պաշտոնական «Էլ Կլասիկոն»։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը գնահատել է թիմերի շանսերը։
«Կարծում եմ, որ շատ հավասար խաղ է լինելու։ Ամեն ինչ որոշելու են դետալները։
Ես մասնակցել եմ «Կլասիկոյի» և կարող եմ ասել, որ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերը նման խաղերում նշանակություն չունի՝ այնպես, ինչպես այն, թե ինչ վիճակով են թիմերը մոտենում հանդիպմանը։ Կանխատեսումե մ 2։1 հաշիվ։
«Ռեալն» առայժմ հաղթում է, սակայն ինձ դուր չի գալիս թիմի խաղը։ Այն շատ թափթփված է։ Անչելոտին արդյունքի է հասել այն մեխանիզմով, որը միշտ կիրառել է «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա փոխել է իր մոտեցումը՝ հարմարեցնելով այն Բելինգեմին և մյուս երիտասարդներին։
Առայժմ ամեն բան լավ է ընթանում, բայց պետք է տեսնենք, թե որքան թիմը կշարունակի նույն տեմպով։ Կարծում եմ, որ Կարլոն չի հավատում այս մեխանիզմին։ Նա անում է այնպիսի բաներ, որոնք ինձ դուր չեն գալիս». նշել է Միյատովիչը։
Los Merengues, Realmadrid.am