Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատուիդին խոսել է Բենզեմայի՝ ոկսե գնդակը ստանալու հավանականության մասին։
«Կարիմը աներևակայելի մրցաշրջան անցկացրեց։ Այն, ինչին նա հասել է իր կարիերայի ընթացքում, ուղղակի ապշեցնում է։Բենզեման արժանիորեն կստանա ոսկե գնդակը։
Հուսով եմ, որ նա կկարողանա լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում։ Արդարացի կլինի, որ նա ստանա այդ մրցանակը». RMC Sport-ի հետ զրույցի ընթացքում նշել է Մատուիդին։
Ոսկե գնդակի շնորհման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։
Los Merengues, Realmadrid.am