«Շախտյորի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով՝ Կարիմ Բենզեման անցկացրեց իր 102-րդ հանդիպումը եվրագավաթներում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն 4 ֆուտբոլիստների՝ Կառլոսին (109), Ռամոսին (124), Ռաուլին (132) և Կասիլյասին (152):
«Ռեալի» կազմում եվրագավաթներում իր նորամուտը Բենզեման նշել է 2009-ի սեպտեմբերի 30-ին՝ Մարսելի «Օլիմպիկի» դեմ խաղում։ Իսկ առաջին գոլը նա խփել է «Սան Սիրո» մարզադաշտում՝ «Միլանի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Բենզեման նաև մեծ ներդրում է ունեցել ՉԼ-ում թիմի վերջին հաջողություններում՝ գոլի հեղինակ դառնալով նաև եզրափակիչում։
Los Merengues, Realmadrid.am