«Ռեալն» անհանգստացած է Լա լիգայի մրցավարության վերաբերյալ:
Marca-Իի փոխանցմամբ՝ «Սևիլիայի» դեմ արտագնա խաղից հետո «Սերուցքայինների» ֆուտբոլիստները հանդերձարանում դժգոհություն են հայտնել խաղի մրցավար Ռիկարդո Բոնգոչեայի գործողությունների վերաբերյալ:
Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեգնել է մրցավարին՝ ասելով, որ գոհ է նրա կայացրած որոշումներից:
«Սևիլիա» - «Ռեալ» խաղն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
Fanat, Realmadrid.am