Հոդվածներ

Անչելոտի. «Փոփոխություններ լինելու են»
22.09.2021
2919 0

Կարլո Անչելոտին «Մալյորկայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Իտալացի մասնագետը խոսել է թիմի խաղաոճի մասին և նշել, որ փոփոխություններ լինելու են։ 

«Թիմի խաղաոճը ներկայացնելը շատ բարդ է։ Ինձ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Մարզիչը պետք է կարողանա հաշվի առնել ցանկացած թիմի պատմությունը, ավանդույթները,  ունակ լինի հասկանալ իր յուրաքանչյուր ֆուտբոլիստի բնավորությունը և ընտրել համապատասխան խաղաոճ այդ թիմի համար։

Այս խաղից առաջ ես պետք է գնահատեմ այն ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը, ովքեր հանգստյան օրերին խաղադաշտ են դուրս եկել։ Ինձ թվում է որոշակի փոփոխություններ կլինեն։ Ամեն բան հասկանալի կլինի մարզումների ժամանակ։ 

Բոլոր ֆուտբոլիստները գիտեն, թե ես ինչ եմ մտածում։ Մեկնարկային կազմն ընտրելը շատ բարդ գործընթաց է։ Ասենսիոն կարող է դժգոհ լինել և դա նորմալ է։ Տարրօրինակ են այն ֆուտբոլիստները, ովքեր հանգիստ են մոտենում իրենց՝ խաղաժամանակ չստանալուն։ Նույնը կարող եմ ասել նաև Իսկոյի և Յովիչի համար։  Նրանք շատ լավ են մարզվում և կստանան իրենց խաղաժամանակը». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված