Վինիսիուս Ջունիորը ծավալուն հարցազրույց է ունեցել France Football-ի հետ, որի ընթացքում նա նաև նշել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները թիմում ցանկանում են տեսնել Մբապեին։
Բացի այդ Վինին նշել է, թե ինչ կարևորություն ունի «Ռեալը» իր համար։
«Կարծում եմ, որ կարող եմ ողջ կարիերաս անցկացնել «Ռեալում»։ Բայց իմ կյանքի ակումբը մշտապես լինելու է «Ֆլամենգոն»։ Ես խոստացել եմ հորս, որ օրերից մի օր վերադառնալու եմ այնտեղ։ Ես պետք է պահեմ խոստումս». նշել է բրազիլացին։
Վինիսիուսը «Ֆլամենգոյի» համակարգում հայտնվել է 2005 թվականին։ Հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 49 հանդիպման և այդ ընթացքում դարձել 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Դրան հաջորդեց «Ռեալ» տեղափոխությունը, որը Վինիսիուսին դարձրեց ներկայիս ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը։
Los Merengues, Realmadrid.am