Հոդվածներ

Կրոսը՝ ոսկե գնդակի մասին. «Այն հարգի է, բայց ոչ կարևոր»
15.10.2023
1400 0

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը իր կարծիքն է հայտնել ոսկե գնդակի մասին։ 

«Ես մնում եմ այն կարծիքին, որ անհատական մրցանակներ թիմային սպորտաձևերում պետք է չլինեն։ Ոչ մի ֆուտբոլիստ միայնակ չի կարող նմանատիպ մրցանակի արժանանալ։ 

Ոսկե գնդակը հարգի մրցանակ է, բայց ոչ կարևոր։ Դա շատ մեծ տարբերություն է։ Իմ տեսանկյունն այն է, որ ես այդ մրցանակը չեմ կարևորում այնքան, որքան դա անում են մյուս ֆուտբոլիստները». իր Einfach mal Luppen փոթքասթի ընթացքում նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am