Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Դեպորտիվո Միներային» (06.01.2025, 22:00):
«Իսպանիայի գավաթը մեզ համար կարևոր մրցաշար է, այդ պատճառով վաղը կփորձենք առավելագույնը տալ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։ Մենք այս մրցաշրջանում պայքարելու ենք յուրաքանչյուր տիտղոսի համար»։
«Կուրտուան և Ռյուդիգերը միակ ֆուտբոլիստներն են, ովքեր չեն ընդգրկվի «Միներայի» դեմ խաղի հայտացուցակում։ Մնացած հիմնական կազմի ֆուտբոլիստները կարող են մասնակցել առաջիկա խաղին։ Այնուամենայնիվ, վաղը հնարավորություն կտամ այն խաղացողներին, ովքեր այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ են ստացել»։
«Արդյոք Լունինը մշտապես կխաղա՞ Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։ Դեռ դրա մասին չեմ մտածել, բայց վաղը նա հնարավորություն կստանա, իսկ հետագայում կտեսնենք։ Օրինակ՝ Անդրեյը կարող է խաղալ նաև Լա Լիգայում, ՉԼ-ում...»։
«Դժվար է լինել Վինիսիուս։ Եթե դիտարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա հետ... Ես չեմ կարող պատկերացնել, թե որքան դժվար է ամեն ինչին դիմանալ, բայց նա փորձում է։ Ամեն դեպքում՝ ոչ ոք իդեալական չէ։ Վինիսիուսը շատ է աշխատել իր վրա, և արդյունքում դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Վինիսիուսի հեռացումը «Վալենսիայի» դեմ խաղում։ Մենք դեռ կարծում ենք, որ նա պետք է ստանար ընդամենը դեղին քարտ»։
«Ով կարող է դառնալ 11-մետրանոցների հիմնական կատարո՞ղը։ Ամեն խաղից առաջ որոշում կկայացնեմ։ 11-մետրանոցները կարող են կատարել միանգամից մի քանի խաղացողներ՝ Վինիսիուսը, Բելինգեմը, Մբապեն, Մոդրիչը և Գյուլերը։
11-մետրանոցների հարվածները դժվար է մարզել, քանի որ մարզումներին չենք կարող վերարտադրել այն մթնոլորտը, որը լինում է խաղերի ժամանակ»։