Մադրիդի «Ռեալի» դեմ տնային խաղում «Ատալանտան» գրեթե ողջ հանդիպումը անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։
Իտալական ակումբի կիսապաշտպան Դե Ռոնը կարծում է, որ իրենք կարող են հաղթահարել «Ռեալի» արգելքը հավասար պայմաններում։
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք «Ատալանտան» հետ բերել կորցրածը պատասխան խաղում, Դե Ռոնը պատասխանել է.
«Սկզբի համար շատ լավ կլիներ, որ հանդիպումը անցներ հավասար պայմաններում։ Բարդ կլինի, բայց 11 ֆուտբոլիստներով մենք կարող ենք վստահ գործել ու հարձակվել»։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ռեալը»՝ Մենդիի խփած միակ գոլի շնորհիվ, առավելության էր հասել «Ատալանտայի» նկատմամբ։
Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում գալիք շաբաթ։
Los Merengues, Realmadrid.am