«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր 17-ամյա սան Խուան Մարտինեսի հետ։
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կգործի մինչ 2026 թվականը։ Դրանից հետո նա կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ արդեն որպես հիմնական թիմի ֆուտբոլիստ։ Հետագա պայմանագրի կետերը ևս արդեն իսկ համաձայնեցված են երկու կողմերի միջև։
Նոր պայմանագրով Մարտինեսի հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո։
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին երիտասարդ ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածք ստացավ և բաց կթողնի մոտ 8-10 ամիս։
Los Merengues, Realmadrid.am