Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Մարտին Էդեգորի ամբողջական տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» 60 մլն եվրո են պահանջում գործարքի վերջնական ձևակերպման համար:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շատ է հավանում նորվեգացու խաղն ու մտադիր է վերջինիս պահել թիմում:
Հիշեցնենք, որ Էդեգորի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am