Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռոմա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը
12.10.2026
80 0

Ֆրանսուա Լետեքսիեն կլինի Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի «Ռոմա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավարը։ Հանդիպումը կկայանա «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում (չորեքշաբթի, ժամը 23:00-ին): Ֆրանսիացի մրցավարը եվրոպական գլխավոր մրցաշարում արդեն յոթերորդ անգամ կսպասարկի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում:

Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ սպասարկած խաղերը.

• «Ռեալ Մադրիդ» 2-0 «Չելսի» (2022/23 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին հանդիպում)

• «Ռեալ Մադրիդ» 4-2 «Նապոլի» (2023/24 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուր)

• «Ռեալ Մադրիդ» 3-3 «Մանչեսթեր Սիթի» (2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին հանդիպում)

• «Լիվերպուլ» 2-0 «Ռեալ Մադրիդ» (2024/25 մրցաշրջանի լիգայի փուլի 5-րդ տուր)

• «Ռեալ Մադրիդ» 1-2 «Արսենալ» (2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպում)

• «Բենֆիկա» 0-1 «Ռեալ Մադրիդ» (2025/26 մրցաշրջանի 1/8 եզրափակչի ուղեգրի համար փլեյ-օֆֆի առաջին հանդիպում)։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված