AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Բոլոր նրանք, ովքեր դեռ ծանոթ չեն Անչելոտիի վառ կերպարի հետ, կարող են մտածել, որ 64 տարեկանում, հաղթելով ամեն ինչ, նա արդեն հանգստացել է և վերջին մրցաշրջանն է անցկացնում «Սանտիագո Բեռնաբեուում» միայն մեկ ցանկությամբ՝ պարզապես արդյունք ցույց տալ: Բայց բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես է նա մտածում և ապրում այս մասնագիտությամբ, ենթադրում են, որ իտալացի հանճարը ցանկանում է իր հարուստ ծառայողական ցանկին ավելացնել ավելի շատ տիտղոսներ և փառք:
Ակումբը որոշեց հրաժեշտ չտալ Անչելոտիին՝ 2022/23 ոչ այդքան հաջող մրցաշրջանից հետո, քանի որ վստահում էր նրա՝ հանդերձարանում լարվածությունը թոթափելու ունակութանը: Եվ «պապա Կառլոն», չնայած Կուրտուայի, Միլիտաոյի, Կազեմիրոյի, Բենզեմայի, Վինիսիուսի և թոփ հարձակվողի բացակայությանը, և ընդհանուր առմամբ առանց «տիեզերական կազմի» առկայության, «Ռեալին» առաջատարի դիրքում է պահում Լա լիգայում:
Եվ ահա, Չեմպիոնների լիգայի մեկնարկին զուգընթաց, որի ընթացքում պարտություն չկրելն անհնար է այն պայմաններում, որում հայտնվել է Անչելոտին, բոլորը գիտեն, որ «սերուցքայինների» մարզաշապիկն ու ակումբի գերբը կարծես այդ մրցաշարի մի մասն է, որն անվանում են նաև «Ռեալի» Չեմպիոնների լիգա»: