Լա լիգայի հերթական տուրի՝ «Օսասունայի» դեմ (4-2) խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել Բրահիմ Դիասի հասցեին:
«Նա հարձակման խաղացող է, սակայն կարող է նույն հաջողությամբ հանդես գալ առջևի մյուս խաղային դիրքերում: Այսօր նա ձախ կիսաեզրում էր ու հաջողությամբ գործակցում էր Վինիսիուսի հետ: Բրահիմի ուժը մեծ արագությունն է: Մրցակիցը չի կարողանում փակել նրան, քանի որ անդադար փոխում է դիրքը: Դիասը մեզ շատ հնարավորություններ է տալիս»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բրահիմ Դիասն անցկացրել է 33 խաղ՝ դառնալով 9 գոլ ու 4 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am