Մադրիդի «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսը, որը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր, վերադարձավ «Սևիլիա»:
Անդալուզյան ակումբը պաշտոնապես հաստատել է իսպանացի պաշտպանի վերադարձը:
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր: 19 տարեկանում «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիոն հարազատ ակումբ է վերադարձել գրեթե երկու տասնամյակ անց:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» համակարգում էր եղել 2002-2005 թվականներին, ինչից հետո տեղափոխվել էր «Արքայական ակումբ»:
37-ամյա ֆուտբոլիստն առանց ակումբի էր 2023 թվականի հուլիսի 1-ից:
Fenomeno, Realmadrid.am