• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Միլանը» ձեռք բերեց «Ռեալի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Միլանը» ձեռք բերեց «Ռեալի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները
29.06.2024
1077 0

Ալեխանդրո Խիմենես Սանչեսը կշարունակի ելույթները «Միլանի» կազմում։ 

Իտալական ակումբը հայտարարել է նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։ Սանչեսը նախորդ մրցաշրջանը վարձակալության հիմունքներով էր անցկացրել «Միլանի» կազմում։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Ռեալը» գործարքի արդյունքում 5 մլն եվրո կստանա։

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կգործի մինչ 2028 թվականը։ 

Նախորդ մրցաշրջանում Խիմենեսը «Միլանի» կազմում Ա Սերիայում մասնակցել է 3 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված