• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեի մարզաշապիկը ավելի թանկ արժե, քան «Ռեալի» մյուս խաղացողներինը

Հոդվածներ

Մբապեի մարզաշապիկը ավելի թանկ արժե, քան «Ռեալի» մյուս խաղացողներինը
18.07.2024
1410 0

Հայտնի է, թե որքան արժե Կիլիան Մբապեի անվանումը կրող մարզաշապիկները «Արքայական» ակումբի խանութներում։ Խաղային մարզաշապիկներին ամենամոտ տարբերակը կարժենա 170 եվրո, իսկ ուղղակի պաշտոնական տարբերակը՝ 120 եվրո։




Ի համեմատություն Վինիսիուս Ջունիորի և Ջուդ Բելինգեմի մարզաշապիկները արժեն համապատասխանաբար 150 և 100 եվրո։ 



Պատճառը Կիլիանի պայմանագիրն է։ «Ռեալի» 9 համարի պայմանագրում կա կետ, ըստ որի նա պետք է ստանա մարզաշապիկների վաճառքից կուտակված գումարի 80%-ը։



Այդ իսկ պատճառով ակումբը ստիպված է բարձրացնել մարզաշապիկների գները, որպեսզի կարողանա ծածկել ծախսերն ու որոշակի եկամուտ ստանալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված