Կիլիան Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որը մի շարք կետեր է պարունակում:
COPE-ի լրագրող Մելչոր Ռուիսի հաղորդմամբ՝ աշխարհի չեմպիոնը տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո (հարկերը միասին):
Պայմանագիր կնքելու բոնուսը 50 միլիոն եվրոյից ավելին է:
Այսուհետ ձեռք բերած իմիջային իրավունքների 70%-ը կպատկանի ֆուտբոլիստին, 30%-ը՝ ակումբին: Միևնույն ժամանակ ֆրանսիացին կպահպանի մինչև այդ ստացած իմիջային իրավունքների 100%-ը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագի հրաժարագինը մադրիդյան գրանդում 1 միլիարդ եվրո է: