AS-ի լրագրող Խեսուս Գալյեգոյի բլոգը
«Մինչ սոցցանցերում
աղմուկ էր Մբապեին ձեռք բերելու «վերջնական և հավաստի» լուրերով, «Ռեալում» որոշեցին
ոչ մի խենթ քայլի չդիմել: Բելինգեմի տրանսֆերը գնելուց հետո ակումբի ղեկավարությունը
որոշեց, որ չի ցանկանում թիմ հրավիրել աստղային հարձակվողի, քանի որ հանգամանքները
թույլ չեն տալիս:
Նախևառաջ այն պատճառով,
որ Մբապեի տեղափոխությունն այս ամառ հնարավոր էր միայն աստղաբաշխական աշխատավարձի դեպքում,
ինչը ֆինանսական ռիսկ էր ակումբի համար: Որոշում էր կայացվել սպասել մինչև հաջորդ ամառ,
իսկ եթե տեղափոխությունն այդպես էլ չկայանա, ոչ ոք մազերը չի պոկելու:
Հետո էլ, մյուս հարձակվոնղերը
միջազգային շուկայում կա՛մ տարիքով էին, կա՛մ էլ՝ թանկ և չստուգված:
Կարճ ասած, մադրիդցիներն
ընտրեցին, ինչպես ասում են, կոմպլեկտավորված կազմը՝ որոշ դիրքերում ակտիվ երիտասարդներով,
բայց այն գիտակցումով, որ հարձակման գծում բաց կա, որը պետք է լուծի Անչելոտին անգամ
անհրաժեշտության դեպքում դիմելով ակադեմիայի ֆուտբոլիստների օգնությանը:
«Սերուցքայինների»
ղեկավարությունում խոսում են պատասխանատվության և սթափ մտքի մասին և թե ինչպես մաքսիմալ
էֆեկտիվ օգտագործել բոլոր ռեսուրսները: Նրանք նման տնտեսական պայմաններում գիտակցում
են, որ կան օպերացիաներ, որոնք կարող են հարվածի տակ դնել ակումբի ընդհանուր լավ վիճակը:
Մեզ մնում է միայն
հասկանալ, թե որքան է արդարացված նման ընտրությունը»: