Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռայո Մահադաոնդայի» դարպասապահ Իլյա Ոլոշինի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն։ Այդ մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
16-ամյա դարպասահի հասակը գերազանցում է 2 մետրը։
«Սերուցքայինները» արդեն իսկ համաձայնության են հասել ֆուտբոլիստի հետ և այժմ քննարկում են նրա հնարավոր տեղափոխությունը «Ռայոյի» հետ։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս նաև մեկ այլ ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։
Los Merengues, Realmadrid.am