Marca. Անչելոտին լրացուցիչ խոսակցություն է ունեցել Կրոսի և Մոդրիչի հետ՝ կիսապաշտպաններին բացատրելով, որ նրանք շարունակում են առանցքային դեր ունենալ թիմում, սակայն արդեն այլ կերպ:
Այս խոսակցությամբ իտալացին ցանկացել է խուսափել հավանական լարվածությունից և կոնֆլիկտից, որը կարող է առաջանալ նրա համար, որ ֆուտբոլիստները կորցրել են տեղը մեկնարկային կազմում:
Նմանատիպ իրավիճակ ստեղծվել էր նաև 2022 թվականի ամռանը, երբ Անչելոտին ԱՄՆ-ի հավաքի ժամանակ զրուցել էր Կրոսի, Մոդրիչի և Կազեմիրոյի հետ՝ բացատրելով, որ հնարավոր է՝ նրանք արդեն ստիպված են րոպեներ կիսել Չուամենիի, Վալվերդեի և Կամավինգայի հետ: Բայց բրազիլացու հեռանալը փոխեց այդ ժամանակվա ծրագրերը:
Հիմա, վետերանների հետ զրույցում մարզիչը պնդել է սերնդափոխության անհրաժեշտությունը, հասկացնել տվել Մոդրիչին և Կրոսին, որ առաջվա պես մեծ կշիռ են ունենալու թիմում՝ մանավանդ «Ռեալի» ծանրաբեռնված գրաֆիկի պարագայում, երբ շաբաթական երկու խաղ կա: