Թոնի Կրոսը բարձր է գնահատել իր նոր խաղընկեր Ջուդ Բելինգեմի որակները։
«Դեռ մինչմրցաշրջանային հատվածում Ջուդը շատ լավ դրսևորեց իրեն։ Նա շատ արագ հարմարվեց թիմին։ Շատ դրական պատկերացումներ ունեմ նրա հետ կապված։ Ջուդը շատ հասուն է իր տարիքի համեմատ, և դա վերաբերում է ոչ միայն ուղեղին, այլ նաև նրա խաղին։
Նա շատ հասարակ է խաղում ու փորձում միշտ ճիշտ որոշումներ կայացնել։ Անընդհատ պայքարում է և աշխատում խաղադաշտում։
Այդ տարիքում շատ ֆուտբոլիստներ կոպիտ սխալներ են գործում։ Նրա մոտ այդ ամենը չկա։ Առայժմ կարող եմ ասել, որ նա ուժեղացրել է մեր կազմը։ Լավ նշան է, որ 20-ամյա ֆուտբոլիստը հենց սկզբից կարողացել է ուժեղացնել թիմի խաղը». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am