Նույնիսկ երեք օր չի անցել Տիբո Կուրտուայի ծանր վնասվածք ստանալուց, բայց Մադրիդի «Ռեալն» արդեն նոր դարպասապահ է գտել: Relevo-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբն» ամբողջական համաձայնություն ունի Լոնդոնի «Չելսիից» Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի վերաբերյալ:
Կեպան «Ռեալին» կմիանա վարձակալական հիմունքով՝ մեկ մրցաշրջանով:
Գործարքը, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվի առաջիկա ժամերին:
Պատմության ամենաթանկարժեք դարպասապահը
Կեպա Արիսաբալագան 2018 թվականի հունվարին՝ Բիլբաոյի «Աթլետիկում» խաղալու ժամանակ, մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, սակայն այդ ժամանակ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արգելափակեց տրանսֆերը: Կեպան այնուհետև միացավ Լոնդոնի «Չելսիին», որը տրանսֆերի համար վճարեց 80 միլիոն եվրո: Այդպիսով Կեպա Արիսաբալագան ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք դարպասապահն է:
Fenomeno, Realmadrid.am