Հոդվածներ

Լունինը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ
11.07.2024
1351 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», հայտնում է teamTALK-ը:

Եթե մերսայդցիների դարպասապահ Ալիսոնը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, գործարքն ավելի հավանական կդառնա: Դիտարկվում է նաև «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի տարբերակը:

Լունինը մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր ունի «Ռեալի» հետ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված