AS-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձ է կատարել նաև Մբապեին և Հոլանդին։
«Իհարկե, նրանք կցանկանային խաղալ նոր «Բեռնաբեուում»։ «Ռեալի» ապագան երիտասարդների ձեռքերում է։ Նրանց, ովքեր այսօր խաղում են այստեղ և նրանց, ովքեր համալրելու են թիմի շարքերը առաջիկայում։ Չկա ոչ մի կասկած, որ «Ռեալը» մշտապես շարունակելու է պայքարել բոլոր տիտղոսների համար». նշել է Անչելոտին։
«Արքայական» ակումբը շարունակում է մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել Հոլանդի և Մբապեի հնարավոր տրանսֆերի հարցում։ Ֆրանսիացին արդեն գալիք ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, իսկ Հոլանդի տրանսֆերի համար «Սերուցքայինները» ստիպված կլինեն վճարել առնվազն 75 մլն եվրո։
«Սանտիագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2022-ի վերջին։
Los Merengues, Realmadrid.am