Կարլո Անչելոտին հերթական անգամ խոսել է «Ռեալի» նոր հնարավոր տրանսֆերների մասին և նշել, որ 2023/24 մրցաշրջանում 9 համարի խաղաշապիկը ոչ ոք չի կրելու։
«Այս մրցաշրջանում ոչ ոք հանդես չի գալու 9 համարի մարզաշապիկով։ Ես չեմ կարծում, որ մենք հարձակվողի կարիք ունենք։ Մինչմրցաշրջանային հատվածում հարձակման գիծը իրեն լավ է դրսևորել և վիճակագրությունն էլ լավ է։ Այնպես որ ամեն բան կարգին է։
Մենք շատ տարբերակներ ունենք, շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են գոլեր խփել՝ Վինին, Ռոդրիգոն, Բելինգեմը, Խոսելուն, Վալվերդեն, Կրոսը, պաշտպանները. Մեզ մոտ ամեն ինչ լավ է». նշել է Անչելոտին։
Այդպիսով, «Ռեալի» գլխավոր մարզիչը կարծես թե հաստատել է այն, որ թիմը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակման գծում նոր ձեռքբերումներ չի ունենալու։
Los Merengues, Realmadrid.am