Մադրիդի «Ռեալն» ԱՄՆ-ում անցկացրել է 4 մինչմրցաշրջանային հանդիպում և արդեն վերադարձել է Իսպանիա՝ շրջագայությունից վաստակելով 15 միլիոն եվրո:
AS-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբն» ամենաշատն է վաստակել ԱՄՆ-ում մինչմրցաշրջան անցկացրած թիմերից:
Ավելի վաղ «Ռեալը» գործարք էր կնքել ամերիկյան Sixth Street ընկերության հետ, համաձայն որի կվաստակի 360 միլիոն եվրո՝ առաջիկա 30 տարում «Սանտիագո Բեռնաբեուի» 30 տոկոս մերչենդայզինգի դիմաց: