Ջուդ Բելինգեմը ճանաչվել է «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (2-0) հանդիպման լավագույն խաղացող:
Անգլիացին, որը մասնակցեց խաղի առաջին կեսին ու բացեց իր գոլերի հաշիվն «Արքայական ակումբում», խաղից հետո ստացել է մրցանակը:
«Ի սկզբանե լավ ու հարմարավետ եմ զգացել թիմում, այդպես է նաև հիմա: Ուրախություն է խաղալ այսպիսի խաղացողների կողքին, ու դա ասում եմ յուրաքանչյուր հարցազրույցում: Չգիտեմ՝ խաղից դուրս վիճակո՞ւմ էի, թե՞ ոչ. ես չգիտեմ: Հիանալի փոխանցում էր Ռյուդիգերից: Իսկապես հիանալի է խաղալ այնպիսի ֆուտբոլիստների կողքին, որոնք հասկանում են իմ շարժումները»,- ասել է Բելինգեմը:
Fenomeno, Realmadrid.am