«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դարձել է «Գենկի» ներդրողներից մեկը։ Այդ ակումբում Տիբոն կատարել է իր առաջին քայլերը։
Բելգիացին իր ներդրումը կատարել է NXTPLAY հարթակի միջոցով։
Նշվում է, որ հարթակի հետ համագործակցությունը «Գենկին» կարող է բերել մինչև 60 մլն եվրո հավելյալ եկամուտ։ Համագործակցության արդյունքում NXTPLAY-ը կստանա ակումբի տնօրենների խորհրդի անդամակցություն։
«Ողջ կյանքում ես ձգտել եմ կատարելության։ «Գենկում» ես տեսնում եմ նույն եռանդն ու ամբիցիաները։ Այս ներդրումների շնորհիվ ես զգացի, որ վերադարձել եմ տուն։ Ես ցանկանում եմ օգնել թիմին աճել և ամրապնդել սպորտային ամբիցիաները։ Լիմբուրգից դեպի եվրոպական գագաթ». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն