Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասն այսուհետ հանդես կգա Adidas F50 խաղակոշիկներով:
Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ընտրությունը պայմանավորված է «Արքայական ակումբի» լեգենդ Կարիմ Բենզեմայով:
«Իմ առաջին հիշողություններն այս խաղակոշիկների հետ կապված պայմանավորված են Կարիմ Բենզեմայով ու հիշեցնում են նրա գոլերը: Հիմա, երբ ինքս եմ կրում, պարզապես, խելահեղություն է»,- Բրահիմի խոսքերը փոխանցում է AS-ը:
Ավարտված մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում Դիասն անցկացրել էր 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am