ՊՍԺ-ն վաճառքի է հանել հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Որոշումը կայացվել է հուլիսի 21-ի երեկոյան:
Փարիզյան ակումբը վստահ է, որ Մբապեն համաձայնել է 2024 թվականի ամռանն անվճար միանալ Մադրիդի «Ռեալին», դրանով պայմանավորված՝ ակումբը կայացրել է խաղացողի տրանսֆերային իրավունքը վաճառելու որոշում:
Հատկանշական է, որ Կիլիան Մբապեն դուրս է մնացել ֆրանսիական ակումբի՝ Ճապոնիայում կայանալիք մարզական հավաքի հայտացուցակից:
Fenomeno, Realmadrid.am