Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ փորձում է համոզել Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ․
El Debate-ի փոխանցմամբ, Մակրոնը ցանկանում է, որ Մբապեն մնա ֆրանսիական ակումբում առնվազն մինչ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը։
«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկամյա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին, իսկ նրա հրաժարագինը կազմելու է 200 մլն եվրո։
Անձամբ Մբապեն մտադիր է փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը, երբ ավարտվելու է նրա գործող պայմանագրի ժամկետը։
Հիշեցնենք, որ դեռ 2022-ին Մբապեն կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն արդյունքում նոր պայմանագիր կնքեց «ՊՍԺ»-ի հետ։ Այդ ժամանակ նրա որոշման վրա մեծապես ազդել էր հենց Էմանուել Մակրոնը։
Los Merengues, Realmadrid.am