Օրերս Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում 5։0 հաշվով առավելության հասավ «Դեպորտիվո Միներայի» նկատմամբ։
Խաղից հետո Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի բոլոր ֆուտբոլիստները պետք է ստանային «Ռեալի» մարզաշապիկ։
Ցուցակ է կազմվել ու նախապես էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել «Ռեալին» մարզաշապիկների հստակ թվով։ Բոլորն, առանց բացառության, պետք է ստանային մարզաշապիկներ ու հենց այն ֆուտբոլիստինը, ումն իրենք ցանկացել էին։ Նշվում է, որ Մբապեի մարզաշապիկը եղել է մի քանի օրինակ։
Cadena SER-ի փոխանցմամբ, խաղից հետո «Դեպորտիվո Միներայի» հանդերձարանում եղել է մարզաշապիկներով լի արկղ, սակայն դրանից հասցրել են օգտվել միայն այն ֆոտբոլիստներն, ովքեր ժամանակին են հասել։ Ավելի ուշ մնացած մարզաշապիկներն անհետացել են։
Առնվազն չորս ֆուտբոլիստների մարզաշապիկ բաժին չի հասել, իսկ ևս չորսը վերցրել են այն մարզաշապիկները, որոնք իրենք չէին ցանկացել, որպեսզի առհասարակ չմնան առանց նվերի։
Ակումբում դժգոհությունների ալիք է բարձրացել, քանի որ թիմի հանդերձարան կարող էին մտնել միայն այն մարդիկ, ովքեր հատուկ անցաթուղթ ունեին։
Los Merengues, Realmadrid.am