«Պինտուսը սիրում է մեզ սպանել». Ջուդ Բելինգեմի արտահայտած մի քանի խոսք
Հոդվածներ
«Պինտուսը սիրում է մեզ սպանել». Ջուդ Բելինգեմի արտահայտած մի քանի խոսք
16.07.2023
2154
0
Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը մեկ շաբաթ թիմի հետ մարզվելուց հետո մի քանի խոսք է ասել:
«Կարծում եմ՝ ինձ համար ամենամեծ մարտահրավերը շոգն է: Արդեն սովորում եմ դրան, ուժեղ եմ ու լավ եմ զգում»:
«Պինտուսը սիրում է մեզ սպանել, ու դա, ենթադրում եմ, նրա գործն է: Բայց, այո՛, ես սիրում եմ նրան, հիանալի տղա է: Մեր այժմյան աշխատանքի արդյունքները կերևան երկարաժամկետ հեռանկարում»:
«Ինձ համար շատ կարևոր է սովորել ու ընդունել իսպանական մշակույթը, ընդունել այդ ամենն ու վայելել»:
«Ես ուղղակի հաճույք եմ ստանում նոր թիմակիցներիս կողքին լինելուց: Էական չէ՝ նրանցից ովքեր ինչեր են հաղթել, ոչ մեկ երկնքում չէ»:
«Լուկաս Վասկեսն ու Բրահիմ Դիասը հավանաբար իմ իսպաներենի ամենամեծ ուսուցիչներն են: Բոլորն ինձ վատ խոսքեր են սովորեցնում: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ դրանք կիրառելու»:
«Տոնի Կրոսը վարպետ է: Մի բան, որ նկատել եմ, նրա փոխանցումների մանրամասներն են: Գնդակն անընդհատ հայտնվում է այնտեղ, որտեղ նա ցանկանում է»:
«Հեռվից Կրոսին հետևելուց հետո հիմա իսկապես հաճելի է նրան մոտ լինելը: Իսկապես լավ է նրանից գնդակ ստանալը: Հաճելի է, որ ցուցադրում եմ նրան այն, թե ինչ կարող եմ անել: Շատ հաճելի է նաև, որ մեր հմտությունները համընկնում են»: