AS–ի փոխտնօրենի Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Երկու տարի առաջ, երբ Մբապեն որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ–ի հետ, «Ռեալի» երկրպագուները իսպառ մոռացան նրա տրանսֆերը հետագայում դիտարկելու մասին։
Պերեսը հարցազրույց տվեց Պեդրերոլին և խոստովանեց՝ «Դա իմ Մբապեն չէր»։ Նախագահը շեշտեց, որ զայրացած չէ և դռները բաց թողեց հարձակվողի համար։ Այդ երկու տարում «Ռեալ Մադրիդը» շատ բան չկորցրեց՝ թիմը հաղթել է 2 ՉԼ, իսկ Վինիսիուսն ու Ռոդրիգոն հիանալի հանդես եկան։
Դա է պատճառը, որ շատ հակամադրիդիստներ փորձում են ինձ ծուղակը գցել՝ ասելով․ «Ռոնսերո, «Ռեալի» համար ավելի լավ է առանց Մբապեի։ Հիմա թիմի հանդերձարանը կփչանա, որից հետո նրանք կդադարեն եվրագավաթ նվաճել»։
Իրականությունն այն է, որ նրանք պարզապես վախենում են «Ռեալից»։ Ես գիտեմ, որ ֆրանսիացին ձախողեց Եվրոն, սակայն ջարդված քթով նա շատ բան անել չէր կարող։ Բացի այդ, նա խոստովանեց, որ լավ մարզավիճակում չէր։ Այնուամենայնիվ, «Ռեալում» Կիլիանը կրկին հաջողակ կլինի։ «Բեռնաբեուում»նա կլինի «մեր Մբապեն»։