El Chiringuito-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» այլևս հետաքրքրված չէ Կիլիան Մբապեի ծառայություններով։
Օրերս լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացու հարաբերությունները «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ այնքան էլ լավ մակարդակի վրա չեն, և նա որոշել է ձմռանը փոխել ակումբային գրանցումը։
Այս ֆոնի վրա կրկին սկսվեց շրջանառվել Մադրիդի «Ռեալի» անունը, սակայն El Chiringuito-ն պնդում է, որ ֆուտբոլիստը չի մտնում «Սերուցքայինների» ծրագրերում։
Հիշեցնենք, որ ամռանը Մբապեն մերժեց «Ռեալին» և որոշեց երկարաձգել պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ։
Los Merengues, Realmadrid.am