Դեռ 2019 թվականին «Ռեալը» սկսեց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցումը։
Գործընթացը, որը ակումբի վրա մոտ 1 մլրդ եվրո արժեցավ, կարծես թե մոտենում է ավարտին, և արդեն հայտնի է, թե երբ է տեղի ունենալու վերակառուցված մարզադաշտի բացման արարողությունը։
Diario AS-ի փոխանցմամբ, այն տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 14-ին։
Այդ օրը խորհրդանշական է «Սերուցքայինների» համար։ 1947 թվականի դեկտեմբերի 14-ին «Ռեալն» իր առաջին հանդիպումն է անցկացրել «Նուևո Չամարտին» մարզադաշտում, որը հետագայում վերանվանվել է Սանտիագո Բեռնաբեուի անունով։ Այդ հանդիպմանը ներկա է գտնվել ավելի քան 75.000 երկրպագու։
76 տարի անց նույն մարզադաշտում իրենց սիրելի թիմի խաղին կարող են հետևել արդեն ավելի քան 82.000 երկրպագու․
Los Merengues, Realmadrid.am