Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). «Այս, կամ առավելագույնը հաջորդ շաբաթը որոշիչ նշանակություն կունենա Մբապեի ապագայի և «Ռեալ» տեղափոխության հարցում:
ՊՍԺ-ում չեն հասկանում, թե ինչու Մբապեն չի համաձայնվում երկարաձգել պայմանագիրը մեկ տարով, ապա հեռանալ 2024 թվականին:
Մբապեն չի մտափոխվել՝ նա ցանկանում է մնալ ՊՍԺ-ում այս մրցաշրջանում, բայց ամեն օր կողմերի միջև անդունդը խորանում է:
Եթե իրավիճակը ֆուտբոլիստի ու ակումբի միջև առաջիկայում չփոփոխվի, ապա հարձակվողը կմասնակցի Ճապոնիայում ՊՍԺ-ի տուրին: Այս պահին Մբապեին փարիզյան ակումբի մարզումներին արգելելու տարբերակ չի դիտարկվում: