Հոդվածներ

Կալդերոն. «Ռեալը» չի կարող իրեն թույլ տալ Սալահի տրանսֆերը»
02.03.2021
1848 0

ON Time Sports-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է Սալահի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Սալահը մեծագույն ֆուտբոլիստ և ռմբարկու է։ Նա օգնել է «Լիվերպուլին»՝ ներդնելով իր ողջ ուժերը, և չեմ կարծում, որ նրան թույլ կտան հեռանալ ակումբից։ 

Եթե նույնիսկ նման տարբերակ քննարկվի, ապա «Լիվերպուլը» նրան բաց կթողնի միայն մեծ գումարների դիմաց։ 

«Ռեալը» ցանկություն ունի Սալահի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու։ Ցանկացած ակումբ կցանկանա իր թիմում ունենալ նման ֆուտբոլիստի, սակայն կարծում եմ, որ «Ռեալում» այժմ այնպիսի ֆինանսական խնդիրներ կան, որոնք բացառում են այդ տրանսֆերը». ասել է Կալդերոնը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված