«Ռեյմս» - ՊՍԺ հանդիպումից` 1, իսկ տրանսֆերային պատուհանի փակվելուց 4 օր առաջ Մբապեն շարունակում է մնալ Փարիզի և Մադրիդի միջև:
Le Parisien-ի փոխանցմամբ, այս հանգստյան օրերը վճռորոշ են լինելու աշխարհի չեմպիոնի համար:
Ուրբաթ օրը ֆրանսիացին ամբողջական մարզում է անցկացրել փարիզյան ակումբի մարզաբազայում՝ կարծես ոչինչ չի եղել:
Շարունակում է ակտուալ մնալ «Ռեալի»` 170+10 մլն եվրո առաջարկը. Առաջիկա 48 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ Մբապեն տեղափոխվու՞մ է իր երազանքի ակումբ, որին մոտ էր նաև 2017-ին, թե շարունակում է սպառել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրով նախատեսված վերջին տարին:
Fanat, realmadrid.am