«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է Կիլիան Մբապեի տեղափոխությունը «Ռեալ»։
«Միշտ կարելի է դառնալ ավելի ժլատ, սակայն յուրաքանչյուրը, ով ժլատ է փողի հարցում, աստիճանաբար կդառնա ֆուտբոլի դագաղի մեխը»,– Էբերլի խոսքը մեջբերում է Suddeutsche Zeitung–ը։
Նա նշել է, որ խոսքը հարյուրից ավելի միլիոնավոր դոլարների մասին է։
«Նախկինում ակումբները օգուտ էին ստանում։ Փողերը շրջանառվում էին, իսկ հիմա դրանք ավելի ու ավելի քիչ են դառնում»,– հավելել է նա։