Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոքարկել Ֆեդե Վալվերդեի նկատմամբ կիրառվելիք պատիժը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» (2։3) «Վիլյառեալ» հանդիպման ավարտից հետո ուրուգվայցին կայանատեղիում սպասել էր մրցակցի ֆուտբոլիստ Ալեք Բաենային և հարվածել վերջինսի դեմքին։ Նշվում էր, որ խաղի ընթացքում Բաենան կատակներ էր արել այն մասին, որ Վալվերդեն և իր կինը կարող են կորցնել դեռ չծնված երեխային։ Գործով զբաղվող դատավորը առաջարկել է հինգ խաղով որակազրկել Վալվերդեին։
As-ի փոխանցմամբ, «Ռեալում» դժգոհ են նման առաջարկից և պատրաստվում են բողոքարկել այն։ Եթե, այնուամենայնիվ, Ֆեդե ստիպված լինի բաց թողնել հինգ հանդիպում, ապա նա չի կարողանա օգնել թիմին «Ատլետիկ Բիլբաոյի», «Ալմերիայի», «Սելտայի», «Խետաֆեի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք խաղերում։
Los Merengues, Realmadrid.am