Հոդվածներ

Միլիտաոյի ապաքինման ժամկետը
08.09.2022
2520 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն ու հարձակվող Կարիմ Բենզեման սեպտեմբերի 8-ի մարզումն անցկացրել են մարզասրահում և շարունակում են ապաքինվել վնասվածքից:

Managing Madrid-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի հարձակվողը չի մասնակցի առաջիկա 3 խաղերին: 

Ինչ վերաբերում է Էդեր Միլիտաոյին, ապա բրազիլացին բաց կթողնի «Մալյորկայի» ու «Լայպցիգի» դեմ խաղերը: Միլիտաոն հավանաբար պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիին, սակայն հազիվ թե Անչելոտին ռիսկի գնա՝ հաշվի առնելով, որ Անտոնիո Ռյուդիգերը կազմ ու պատրաստ է:

Fenomeno, Realmadrid.am