Մայիսի 9-ին «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրափակչի շրջանակում ուժերն է չափելու «Մանչեսթեր Սիթիի» հետ։
ՈւԵՖԱ-ն նշանակել է այն մրցավարներին, ովքեր սպասարկելու են թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպումը։
Գլխավոր մրցավարը Արթուր Սուարեշ Դիաշն է, օգնականները՝ Պաուլու Սուարեշը, և Պեդրու Րիբեյրուն։
Պահեստային մրցավարը լինելու է Դանիելե Օրսատոն, իսկ VAR համակարգի վրա կաշխատեն Մասիմիլիանո Իրատին և Տիագու Մարտինշը։
Դիաշը մինչ այս ՉԼ-ում սպասարկել է այս թիմերի երեքական հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am