Հոդվածներ

«Ռեալը» տեղի տվեց
17.03.2024
2127 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կպահպանի 90 տոկոս իմիջային իրավունքներն այն բանից հետո, երբ ամռանը հեռանա ՊՍԺ–ից և միանա Մադրիդի «Ռեալին», հաղորդում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը՝ X–ում։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր ստացվել, որ իմիջային հարցերի քննարկումը պայմանագրի առանցքային կետերից մեկն է։ Հաղորդվում էր, որ կողմերը եկել են համաձայնության, որ ֆրանսիացին պահպանի 60 տոկոս իրավունքները, սակայն նրա գործակալ մայրը պնդել էր, որ իր որդին ավելի բարձր տոկոսով տիրապետի իմիջային իրավունքներին։

Համաձայն «Արքայական ակումբի» կանոնադրության՝ չհաշված որոշ բացառություններ, ակումբը սովորաբար 50–50 տարբերակով է կնքում պայմանագիրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն «Ռեալի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։